Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Տեսնել Քրիստոսին

Տեսնել Քրիստոսին
27.04.2025 | 00:00

Ես քո կողքին եմ:

Չե՞ս զգում Իմ ներկայությունը:

Զգայարանների միջոցով չէ, որ կարող ես Ինձ հետ շփում ունենալ:

Հոգով գիտակցելը փոխարինում է տեսողությանը:

Երբ մարդը տեսնում է Ինձ իր մարդկային տեսողությամբ, այդ բնավ էլ չի նշանակում, թե իր հոգևոր տեսողությունը ավելի զորեղ է:

Ամենևին ո՛չ, դեռ ընդհակառակը, որովհետև այդ նշանակում է, որ Ես այդ մեկի համար կամրջելով, իրար եմ կապում ֆիզիկական ու հոգևոր աշխարհները, որպեսզի մարդկային աչքը կարողանա հստակ տեսնել հոգևոր իրողությունը:

ՈՒրեմն հիշեք այս, որպեսզի հարկ եղած դեպքում սրտապնդեք Իմ այն հետևորդներին, որոնք թեև բնավ Ինձ չեն տեսել, բայց այնուհանդերձ, ունեն Իմ մասին շատ հստակ հոգևոր գիտակցություն:

Դիտվել է՝ 2073

Մեկնաբանություններ